Մայիսի 12-ը՝ Բուժքույրերի օր

Նկարներում՝ «Վանաձորի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ բուժքույրերը

Մայիսի 12-ին ամբողջ աշխարհում նշվում է ամենամարդասիրական մասնագիտություններից մեկի՝ Բուժքույրերի միջազգային օրը: Պաշտոնապես այս տոնն սկսել են նշել 1974թ.-ից, երբ աշխարհի 141 երկրի գթության քույրերը միավորվեցին մեկ հասարակական մասնագիտացված կազմակերպության` Բուժքույրերի միջազգային խորհրդի մեջ: Հայաստանում տոնը նշվում է 2004-ից: Բուժքրոջ մասնագիտությունը առաքելություն է, կոչում, որ նա իրականացնում է մեծագույն պատասխանատվությամբ: Շնորհակալ ենք ձեզ՝ ձեր կատարած ահռելի աշխատանքի համար, ձեր անցկացրած անքուն գիշերների համար: Բուժքույրերը բժիշկների հուսալի օգնականներն են և նրաց հետ միասին հիվանդի կողքին են հիվանդանոցում գտնվելու առաջին իսկ օրվանից մինչև ապաքինում: Այսօր առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու բուժքրոջ աշխատանքը, գնահատելու առողջության պահպանմանն ուղղված նրանց ամենօրյա գործունեությունը: Լավատեսությունն ու համբերատարությունը թող չլքեն ձեզ ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքում: Շնորհակալ ենք ձեզ անչափ: Առողջ եղեք: ՃՀՄ ԽՈՐՀՈՒՐԴ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով