Ծրագիր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ  ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՃՅՈՒՂԱՅԻՆ  ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ  ՄԻՈՒԹՅԱՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 2017-2022թթ. ՀԻՄՆԱԿԼԱՆ  ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 2017-2022թթ. հիմնական նպատակն է՝ միավորել և զարգացնել արհմիութենական շարժումը, բարձրացնել արհմիութենական կազմակերպությունների ընտրովի մարմինների  գործունեության արդյունավետությունը, արհմիության անդամների իրավունքների ու շահերի ներկայացումը և պաշտպանությունը՝  առողջապահության համակարգում կատարվող փոփոխությունների պայամաններում։

Արհմիության ընտրովի մարմինների գերակա խնդիրներն են.

1 Աշխատանքային, մասնագիտական, սոցիալական իրավունքների և շահերի  պաշտպանության բնագավառում հասնել`

  • առողջապահության համակարգի օպտիմալացման, սեփականաշնորհման  գործընթացներում  արհմիության անդամների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը՝ հնարավորինս կանխելով աշխատողների   անհիմն կրճատումները,
  • կադրային  հարցերի լուծման ժամանակ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի կիրառման ուղղությամբ արհմիության հսկողության ուժեղացմանը,
  • հաշվի առնելով ճյուղի առանձնահատկությունները՝ մասնակցել բուժաշխատողների աշխատանքային ռեժիմի, հերթապահությունների, րձակուրդների տրամադրման, աշխատանքի ծանրաբեռնվածության և այլ աշխատանքային հարաբերությունները կարգավորող ճյուղային նորմատիվ, իրավական ակտերի կատարելագործմանը,
  • Պետպատվերի շրջանակներում և գործատուի միջոցների հաշվին  բուժաշխատողների վերապարաստման հնարավորությունների  ընդլայմանը,
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական աջակցության մակարդակի, երաշխիքների, հատուցումների, կենսաթոշակների կրճատումների   կանխմանը:

 

2 Աշխատանքի  արժանապատիվ  և արդար գնահատմանարդյունավետ և որակյալ  աշխատանքի  խթանման ոլորտում՝

  • առողջապահական գործունեության ֆինանսական ապահովման մակարդակի բարձրացմանը և աշխատանքի վարձատրման ծախսերի ավելացմանը,
  • աշխատավարձերի հաշվառման մեթոդաբանության կատարելագործմանը` հաշվի առնելով մասնագիտությունը, պաշտոնը, որակավորումը, կատարած աշխատանքի բարդությունը, ինչպես նաև աշխատանքի վնասակար պայմանների, գիշերային աշխատանքի, խթանիչ բնույթի հավելավճարները և լրավճարները,
  • աշխատավարձի հաշվառման կառուցվածքում հիմնական« բազային աշխատավարձի չափի բարձրացմանը,
  • արհմիության ակտիվ մասնակցությանը՝ աշխանավարձերի հաշվառման համակարգերի մշակման և հաստատման բոլոր գործընթացներում,
  • Եվ վերջապես հասնել բուժաշխատողների վարձատրման այն չափին, որը համապատասխանում է աշխատանքի սոցիալական նշանակությանը, ծանրաբեռնվածությանը և պատասխանատվության աստիճանին:

 3.Առողջ  և անվտանգ  աշխատանքի պայմաններ ապահովելու բնագավառում`

  • աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ հասարակական վերահսկողության ուժեղացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով առավել վտանգավոր աշխատանքային տեղերում անվտանգ և առողջ պայմաններ ստեղծելուն,
  • աշխատանքի պաշտպանության միջազգային չափորոշիչների ներդրմանը,
  • բուժաշխատողների նկատմամբ երրորդ դեմքի կողմից բռնության դեպքերի կանխարգելման միջոցառումների մշակմանը և իրագործմանը:

4. Սոցիալական համագործակցության  բնագավառում

  • Արհմիությունը  ձգտում է  ընդլայնել և կատարելագործել սոցիալական համագործակցությունը բոլոր մակարդակներում,
  • մասնակցել օրենսդրական դաշտի կատարելագործմանը՝ օրենդրության սոցիալական կողմնորոշվածությունը ապահովելու նպատակով,

     Վերոհիշյալ խնդիրը իրականացնելու նպատակով արհմիությունը օգտագործում է՝

  • իշխանության օրենդիր և գործադիր մարմինների, գործատուների և ձեռներեցների հետ բանակցությունները՝ սոցիալական և տնտեսական հարցերի վերաբերյալ,
  • օրենքով չարգելված տարբեր կոլեկտիվ գործողություններ / ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր, գործադուլներ/,
  • լայնացնում է համագործակցությունը այն քաղաքական, հասարակական կառույցների հետ, որոնց գործունեությունը կապված է առողջապահության ոլորտի հետ,
  • աջակցություն Ազգային Ժողովի այն պատգամավորներին, ովքեր պաշտպանում են բուժաշխատողների սոցիալ-տնտեսական և աշխատանքային իրավունքներն ու շահերը,
  • զանգվածային լրատվության բոլոր միջոցները:

5 Արհմիութենական շարժման ամրապնդման և զարգացման ոլորտում՝

       Արհմիությունը կազմակերպչական գործունեությունն ուղղում է՝

  • Արհմիության հեղինակության բարձրաման նպատակով աշխատողներին հուզող հիմնախնդիրների բացահայտմանը և արդյունավետ լուծմանը՝ դրանով իսկ ցուցադրելով արհմիության ունակությունը՝  աշխատողների շահերը պաշտպանելու գործում,
  • արհմիության շարքերի ընդլայնման նպատակով բժշկական հիմնարկներում ակտիվիստների բացահայտմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդ աշխատողներին և նրանց արհմիութենական գործունեության մեջ ներգրավմանը,
  • արհմիության բոլոր կառույցների գործունեության արդյունավետության  բարձրացմանը,
  • արհեստակցական կազմակերպությունների և միությունների ֆինանսական կայունության ապահովմանը և գործատուններից ֆինանսական կախվածության վերացմանը։ Այդ նպատակով տարբեր երկրների արհմիությունների անդամավճարների հավաքագրման լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա  անդամավճարների հավաքման հնարավոր նոր մեխանիզմների մշակմանը և ներդրմանը,
  • արհմիութենական կադրերի և ակտիվի վերապատրաստման և որակավորման բարձրացման համակարգի կատարելագործմանը,
  • տեղեկատվական համակարգի ապահովմանը, զարգացմանը և կատարելագործմանը՝ ապահովելով արհմիության անդամների պարբերաբար տեղեկացվածությունը տնտեսական, սոցիալական, քաղաքական իրավիճակի, առողջապահության բնագավառում տիրող իրավիճակի և արհմիության գործունեության արդյունքների մասին,
  • համագործակցում է ճյուղային այլ արհմիությունների և նրանց միավորումների հետ, պահպանում և ամրապնդում է կապը այլ պետությունների առողջապահության ոլորտի արհմիությունների հետ՝ ներդնելով նրանց առաջավոր փորձը, ակտիվ մասնակցություն է ցուցաբերում միջազգային կազմակերպություններում՝ օգտագործելով նրանց աջակցությունը, հնարավորությունները և միջոցները՝ հիմնահարցերի լուծման, արհմիութենական ակտիվի ուսուցման և որակավորման բարձրացման գործում:

 

 

 

ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ  ՃՅՈՒՂԱՅԻՆ

 ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ  ԽՈՐՀՈՒՐԴ

 

Երևան

2017թ.