ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐ

Սիրելի՛ բուժաշխատողներ.Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակեպությունների ՃՀՄ_ն սիրով շնորհավորում է հանրապետության բոլոր բժիշկներին, բուժքույրերին, մայրապետներին և համակարգի բոլոր աշխատակիցներին՝ իրենց մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Այսօր կարևոր օր է բոլորիս համար, որովհետև նշում ենք մի տոն, որը կարծես օրեցօր ավելի ամուր արմատներ է գցում և իր հաստատուն տեղը գրավում մեր տոնացույցում: Անհնարին է պարզապես խոսքերով նկարագրել այն ամենն, ինչ դուք արել և շարունակում եք անել հատկապես վերջին տարիների ընթացքում: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք համակարգում առկա դժվարությունների, խնդիրների, բացթողումների մասին: Մեզանից յուրաքանչյուրը այդ թեմայով կարող է խոսել երկար ու ճշմարտացի: Բայց, անտեսելով բոլոր դժվարությունները, դուք սիրով և մեծ նվիրումով շարունակում եք կատարել ձեր աշխատանքը: Ձեր հոգատար և ջերմ վերաբերմունքի շնորհիվ ամեն օր հազարավոր մարդկանց վերադարձնում եք ամենաթանկը՝ առողջությունը և կյանքը: Համոզված եմ, որ յուրաքանչյուր բժշկի կատարած աշխատանքի իրական գնահատականը հենց հազարավոր փրկված կյանքերն են, ապաքինված հիվանդների ջերմ ժպիտները և շնորհակալական խոսքերը:Այսօր մենք ունենք այնպիսի պայծառ անուններ, բարձր որակավորում ունեցող եզակի մասնագետներ, ովքեր հայտնի են ո՛չ միայն Հայաստանում, նախկին ԽՍՀՄ երկրներում, այլև աշխարհի շատ երկրներում և իրենց կատարած աշխատանքով և գործով մշտապես բարձր են պահում Հայաստանի պատիվը տարբեր հարթակներում: Նրանք ջանք և եռանդ չեն խնայում՝ ապացուցելու, որ իրենց գործի իրական նվիրյալներն են:Սիրելի՛ բուժաշխատողներ, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեր տոնը՝ մաղթում եմ բոլորիդ ամուր առողջություն, բարեկեցիկ կյանք և միայն խաղաղ և անվտանգ պայմաններում աշխատանք:Առողջություն և խաղաղություն բոլորիդ:ՃՀՄ ՆԱԽԱԳԱՀ՝ Շ. ՊԵՏՐՈՍՅԱՆ21 հունիսի՝ 2023թ.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով