(EPSU)Հյուսիս-արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տարեկան հանդիպումը

Ապրիլի 3-4 Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկեց Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (European Public Service Unions (EPSU) ) հյուսիս-արևելյան եվրոպայի տարածաշրջանային տարեկան երկօրյա հանդիպումը, որին մասնակցում ին Բալթյան երկրներում, Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում և Լեհասատանում EPSU անդամ արհմիությունների ներկայացուցիչները։Հանդիպմանը Հայաստանից մասնակցում են Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Anahit Asatryan -ը և Առողջապահության աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Shoushan Petrosyan -ը։Հանդիպումը ողջույնի խոսքով բացեց EPSU գլխավոր քարտուղար Յան Վիլեմ Ղուդրիաանը։ Հանդիպման օրակարգում են տարածաշրջանի աշխատողների ու արհմիությունների հետ կապված խնդիրներն ու մարտահրավերները, EPSU-ի և PSI — Public Services International -ի գալիք համագումարները, սոցիալական երկխոսության իրավիճակը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով