<<Աշխատանքի անվտանգությունը և առողջությունը՝ որպես բուժախատողի հիմնարար իրավունք>> թեմայով երկօրյա սեմինար _խորհրդակցություն
<<Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը>> ծրագրի շրջանակներում այսօր Ծաղկաձորում մեկնարկեց <<Աշխատանքի անվտանգությունը և առողջությունը’որպես բուժախատողի հիմնարար իրավունք>> թեմայով երկօրյա սեմինար _խորհրդակցությունը, որը իրականացվում է Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի և Աշխատանքի Միջազգային Կազմակերպության օժանդակությամբ։ Բացման խոսքով հանդես եկան ՃՀՄ նախագահ Շուշան Պետրոսյանը, ՀԱՄԿ_ի նախագահ Էլեն Մանասերյանը, ԱՄԿ ծրագրի ղեկավար Նվեր Սարգսյանը, ԱԱՏՄ Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը։ Առցանց տարբերակով Աշխատանքի անվտանգության և առողջության. միջազգային չափորոշիչները և ժամանակակից մոտեցումները ‘ առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղղությամբ ներկայացրեց ԱՄԿ Անվտանգության և առողջության հարցերով տեխնիկական մասնագետ Հալիմ Համզաուլին։Այնուհետև ԱՄԿ թիվ 149 Կոնվենցիան ներկայացրեց ՃՀՄ խորհրդական Գայանե Արմաղանովան։
Օր 2_րդԱշխատանքային անվտանգությանն ու առողջությանն ուղղված օրենսդրության իրագործման պետական վերահսկողությունը, առողջապահության ոլորտում առկա խնդիրները, լուծման հեռանկարները ներկայացրեց ԱԱՏՄ Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, որին հետևեց ակտիվ քննարկում և հարցուպատասխան։ Այնուհետև կլոր սեղան_քննարկման շրջանակներում անդրադարձ կատարվեց առողջապահության ոլորտում արտադրական վնասվածքներին, մասնագիտական հիվանդություններին,ինչպես նաև Կովիդ 19 հիվանդացությունը^ որպես մասնագիտական հիվանդություն ճանաչելու հնարավորությունը Հայաստանում։<<Եվրոպական արհմիությունների փորձը’ առողջ, անվտանգ պայմանների ապահովման ուղղությամբ >> թեմայով առցանց տարբերակով սեմինարին միացավ նաև Եվրոպայի հանրային ծառայությունների միության առողջապահության և սոց. հարցերով պատասխանատու Ադամ Ռոգալևսկին։Այնուհետև ` աշխատանք խմբերում։












