<<Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը>> ծրագրի շրջանակներում այսօր Ծաղկաձորում մեկնարկեց <<Հիմնարար սկզբունքները և իրավունքները աշխատավայրում>> թեմայով եռօրյա սեմինար _խորհրդակցությունը, որը իրականացվում է Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի և Աշխատանքի Միջազգային Կազմակերպության օժանդակությամբ։Մասնակիցներին ծանոթացան` ի՞նչ է արհմիությունը, նրա գործառույթները։

Երկրորդ օրը Աշխատանքի Միջազգային Կազմակերպության <<Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը >> ծրագրի համակարգող Նվեր Սարգսյանը պատմական ակնարկի ձևով ներկայացրեց ԱՄԿ պատմությունը, Հայաստանում, գործունեությունը, իրականացվող ծրագրերը։Սեմիար-խորհրդակցությունն անցնում է շատ հետաքրքիր՝ համեմված ինտերակտիվ խաղերով և խմբային աշխատնքներով,որոնք էլ ավելի ցայտուն են ներկայացնում արհմիությունների դերն ու նշանակությունը:

Երրորդ օրը սկսվեց դրական լիցքերով. ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանը ներկայացրեց Սոցիալական գործընկերության ևսոցիալական երկխոսության հիմնական դրույթները,կոլեկտիվ պայմանագրեր կնքելու կարևոր սկզբունքներն ու առաջնահերթությունները,որից հետո ԱՄԿ ծրագրի մշտադիտարկման և գնահատման պատասխանատու Լալա Ասլիկյանը մասնակիցների հետ անցկացրեց ետդասընթացային գնահատում:Որպես ամփոփում մասնակիցները կիսվեցին իրենց ձեռք բերած գիտելիքներով և տպավորություններով,իրենց շնորհակալությունը հայտնեցին ԱՄԿ ծրագրի ղեկավար Նվեր Սարգսյանին, Լալա Ասլիկյանին, ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանին և Առողջապահության ճյուղային հանրապետական միության նախագահ Շուշան Պետրոսյանին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով