Հայաստանի պատվիրակությունը՝ բուժաշխատողների աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված համաժողովին

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Ղազախստանի Ալմաթի քաղաքում, Ղազախստանի բուժաշխատողների արհմիության ստեղծման 100-ամյակի կապակցությամբ, բուժաշխատողների արհմիության «Աքնիետ» մասնաճյուղը. Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բյուրոյի, Հանրային ծառայությունների եվրոպական ֆեդերացիայի (EPSU) նախաձեռնությամբ նախաձեռնել է միջազգային համաժողով՝ նվիրված բուժաշխատողների աշխատանքային պայմանների բարելավմանը։ Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Լիտվայի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի արհմիությունների ներկայացուցիչները։ Հայաստանը ներկայացնում են առողջապահության աշխատողների արհմիության Լոռու տարածքային միության նախագահ Լաուրա Հակոբյանը և Լոռու արյան կայանի իզոսերոլոգ Անահիտ Դանիելյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով