ԿԱՅԱՑԱՎ ՃՀՄ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Ս.թ. փետրվարի 28-ին ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՃՀՄ խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի անդամները և արհեստակցական կազմակերպությունների նախագահները: Նիստը վարեց ՃՀՄ նախագահ Շուշան Պետրոսյանը՝ ներկայացնելով հաշվետվություն 2023թ. երկրորդ կիսամյակում կատարված աշխատանքների մասին: Խոսվեց ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների, բացթողումների, դրանց հաղթահարմանն ուղղված հետագա քայլերի և լուծումների մասին: Նիստը անցավ բավականին բուռն քննարկումների և ելույթների մթնոլորտում: Վերստուգիչ հանձնաժողովի կողմից ներկայացվեց 2023 թ. բյուջեի կատարման մասին զեկույց: Այնուհետև ներկայացվեց և հաստատվեց 2024 թ. բյուջեի նախագիծը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով