«Ինչպես ստեղծել ուժեղ, ամուր արհմիություն» թեմայով երկօրյա սեմինար-խորհրդակցություն

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Սոլիդարիթի Սենթեր -ի հայաստանյան գրասենյակի (Համերաշխության կենտրոն Հայաստանում) օժանդակությամբ այսօր Ծաղկաձորում մեկնարկեց «Ինչպես ստեղծել ուժեղ, ամուր արհմիություն» թեմայով երկօրյա սեմինար-խորհրդակցությունը:Սեմինարը վարում է European Public Service Unions (EPSU) փորձագետ Արտեմ Տիդվան:Սեմինարի ընթացքում կատարվեցին նաև խմբային աշխատանքներ,որոնք էլ ավելի հեշտացրեցին նոր գիտելիքների յուրացումը:

Սեմինար-խորհրդակցության 2-րդ օրը ՀԱՄԿ-ի իրավաբան Աննա Բարիկյանը մասնակիցներին կրկին ներկայացրեց՝ ինչ է արհմիությունը, նրա դերն ու նշանակությունը աշխատողների շահերի պաշտպանության գործում, ծանոթացրեց Աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին:Արհմիութենականներն ամրապնդեցին իրենց գիտելիքներն այն մասին, թե ինչպես ստեղծել ուժեղ արհմիություն, ինչ կարգով լուծել առաջացած աշխատանքային վեճերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով