Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) Երիտասարդական ցանցի տարեկան հանդիպումը:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի է ունենում Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (European Public Service Unions (EPSU)) Երիտասարդական ցանցի տարեկան հանդիպումը: Հանդիպմանը Հաjաստանի առողջապահության աշխատողների արհմիությունից մասնակցում է Գավառի ԲԿ բժիշկ Սարգիս Մանուկյանը: Հանդիպման ընթացքում այս տարի քննարկվելու են օրգանայզինգի (արհմիության անդամների կազմակերպման և ավելացման) խնդիրները, մասնավորապես երիտասարդների շրջանում: Մասնակիցները սովորելու են օրգանայզինգի մեթոդները, ուսանողներին հավաքագրելու ձևերը, աշխատողների քարտեզագրումը և ակտիվացումը, փոխանակվելու են լավագույն փորձով: Քննարկվելու է նաև EPSU գալիք համագումարը և դրանում երիտասարդների մասնակցությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով