Արհմիութենական սպորտ 2024

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Ծաղկաձորում մարտի 7-10-ը կազմակերպել է Արհմիութենական սպորտային միջոցառում։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 130 անդամ։ Իրականացվում են մրցույթներ 5 սպորտային անվանակարգերում՝ շախմատ. բոուլինգ, դարց, թենիս, բազկամարտ։ Ավարտին կկազմակերպվի պարգևատրման արարողություն։

Միջոցառման առանցքում, սպորտային միջոցառումներից զատ, աշխատաշուկային առնչվող կարևոր դասընթացներ են, որոնք կնպաստեն մասնակիցների՝ ոլորտին առնչվող գիտելիքների հարստացմանը։ Մասնավորապես, երեք օրերի ընթացքում պրոֆեսիոնալ թրեյներները կներկայացնեն, թե որքանով են Հայաստանում խախտվում աշխատանքային իրավունքները և ինչ է պետք անել նման խնդիրներից խուսափելու համար, ինչ իրավունքներ ունեն գործատուն և աշխատակիցը, ինչ գիտելիքներ են պետք թե՛ աշխատողին և թե՛ աշխատակցին՝ սեփական սոցիալական երաշխիքների բավարարման համար։

Առողջապահության աշխատողների ՃՀՄ ներկայացնում են Գեղարքունիքի, Արմավիրի և Շիրակի մարզերի բուժհաստատությունների արհմիութենականները։ Հաջողություն մեր մասնակիցներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով