European Public Service Unions (EPSU)11-րդ համագումարը

Մեկնարկում է Եվրոպայի հանրային ծառայությունների աշխատողների արհմիության European Public Service Unions (EPSU) համագումարը, որը անցնելու է «Հանրային ծառայությունների ժամանակը» խորագրով:

Միջոցառումն անցկացվում է հինգ տարին մեկ անգամ: Համագումարին հայաստանյան պատվիրակներն էին Հայաստանի պետհիմնարկների,․ ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության մախագահ Անահիտ Ասատրյանը և Առողջապահության աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Շուշան Պետրոսյանը։ Երկու ճյուղային արհմիությունները եվրոպական արհմիության անդամ են։

EPSU-ի գլխավոր քարտուղար Յան Վիլեմ Ղուդրիաանը EPSU մշտական ​​հանձնաժողովների հետ ներկայացրեց EPSU-ի գործունեության հաշվետվությունը և ֆինանսական հաշվետվությունը

Ընտրությունների արդյունքներով EPSU գլխավոր քարտուղար վերընտրվեց Յան Վիլեմ Ղուդրիաանը՝ ձայների 86,7% մեծամասնությամբ, իսկ Ֆրանսուազա Գենգը (CGT- Santé, Ֆրանսիա) ընտրվեց որպես EPSU-ի նոր նախագահի պաշտոնում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով