European Public Service Unions (EPSU) հերթական 2024 թ. հյուսիսարևելյան երկրների տարածաշրջանային հանդիպումը
Սեպտեմբերի 4-5-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթանում է Եվրոպայի հանրային ծառայությունների միության (European Public Service European Public Service Unions (EPSU) հերթական 2024 թ. հյուսիսարևելյան երկրների տարածաշրջանային հանդիպումը, որին Հայաստանի Առողջապահության Արհմիությունից մասնակցում է ՃՀՄ գործերի կառավարիչ Վարսենիկ Այվազյանը, իսկ Հայաստանի Պետհիմնարկների Արհմիությունից՝ ՃՀՄ նախագահ Անահիտ Ասատրյանը: Հանդիպմանը ներկա են նաև մասնակիցներ Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Վրաստանից: EPSU գլխավոր քարտուղար Յան-Վիլլեմ Գուդրիաանի գլխավորությամբ հանդիպմանը քննարկվում են կազմակերպմանն ու հավաքագրմանը, երիտասարդական հանձնաժողովին, կոլեկտիվ բանակցությունների մարտահրավերներին վերաբերող հարցեր: Օրակարգը հաստատելուց հետո Լատվիայի տրանսպորտի արհմիության ճյուղային միության նախագահ Յուրիս Կալնիսը ներկայացրեց իրենց արհմիությունը, Լատվիայի կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Գիտա Օսկայան խոսեց աշխատաշուկայում առկա խնդիրների մասին: Անցկացվեցին քննարկումներ տարբեր արհմիություններում առկա մարտահրավերների, կոլեկտիվ բանակցությունների մարտահրավերների մասին, եղան քննարկումներ հարց-պատասխան ձևաչափով:






