Ս.թ. հունիսի 4-7 Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացավ Հանրային սպասարկման ոլորտի արհմիությունների Եվրոպական Ֆեդերացիայի (EPSU) համագումարը, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ և Հայաստանի Պետհիմնարկների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ: Ներկայացված էին նաև անդամ-կազմակերպությունների երիտասարդական կազմերը: Համագումարին իր ներկայությամբ պատվեց և ողջույնի խոսք հղեց Իռլանդիայի նախագահը, Դուբլինի քաղաքապետը: Համագումարը կրում էր հետևյալ խորագիրը՝ << Մենք պայքարում ենք բոլորի ապագայի համար>>։
Հանրային ծառայությունները առաջնագծում են գտնվում, ավելի ժողովրդավար հասարակության համար, որտեղ կարեկցում են բոլորին։ Դրա նախապայման է աշխատավայրերում ժողովրդավարության ուժեղացումը, էֆեկտիվ կոլետկիվ պայմանագրերը, պրոֆեսիոնալ և արժանապտիվ վարձատրվող աշխատողները: Համագումարն անցավ հագեցված գրաֆիկով, ներկայացվեցին հետագա ծրագրերը և անելիքները, որոնք առաջնային դեր կխաղան արհմիութենական աշխատանքներն առավել կառուցողական դարձնելու ուղղությամբ:
Նյութի աղբյուրը՝
European Public Service Unions (EPSU)