ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂ

ՈՒՂԵՐՁ

Հարգելի՛ բուժաշխատողներ, սիրելի՛ գործընկերներ

Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության և անձամբ իմ անունից ընդունեք ջերմ շնորհավորանքներ մեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Այսօր նշանակալի օր է բոլորիս համար, քանի որ նշում ենք մի տոն, որը կարծես օրեցօր ավելի ամուր արմատներ է գցում և իր հաստատուն տեղը գտնում մեր  հանրապետության տոների  շարքում: Վստահ եմ, որ այս տոնը կդառնա ավանդույթ, շարունակական բնույթ կկրի և առիթ կստեղծի ամեն տարի միմյանց շնորհավորելու: Չնայած բոլոր դժվարություններին, Դուք սիրով և մեծ նվիրումով եք կատարում Ձեր աշխատանքը՝ գիտակցելով, որ առողջությունը մարդու  ամենամեծ ձեռքբերումն է:

Բոլորս էլ գիտակցում ենք, որ համակարգում կան որոշակի խնդիրներ, դժվարություններ,  որոնք լուծման կարիք ունեն, սակայն, մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, հասկանա, որ հենց  մեզանից՝ այս երկրի քաղաքացիներից է կախված երկրի բարօրությունն ու վաղվա օրը: Եվ մենք՝ առողջապահության բնագավառի աշխատողներս, մեր ճիշտ աշխատանքով, որոշումներով պետք է մտածենք համակարգը քայլ առ քայլ առաջ տանելու մասին: Մեզանից յուրաքանչյուրը պետք  է գիտակցի իր դերն ու պատասխանատվությունը երկրի սոցիալ-տնտեսական տարբեր ոլորտներում:

Ցանկանում եմ երախտիքի խոսքեր ասել այն բարդ և պատասխանատու աշխատանքի համար, որին Դուք նվիրել եք Ձեր կյանքը: Թող հաջողությունը միշտ ուղեկից լինի Ձեզ՝ Ձեր մարդասիրական վեհ գործում:

Ազնվորեն լծվենք գործին, հավատանք մեկս մյուսին, մեր ուժն ու եռանդը ներդնենք՝ հանուն մեր իսկ նպատակների, հանուն մեր երկրի առաջխաղացման:

ՃՀՄ  նԱԽԱԳԱՀ՝                                        Գ. ԱՐՄԱՂԱՆՈՎԱ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով