ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. հունիսի 14 -15 Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը Ստեփանավանում կազմակերպեց «Աշխատանքային հարաբերությունների կարգավորման և պաշտպանման մեխանիզմները» թեմայով սեմինար, որին մասնակցեցին Երևան քաղաքի, Շիրակի, Լոռու, Արմավիրի մարզերի արհմիության ներկայացուցիչները:
Սեմինարի հիմնական նպատակն էր՝ բարձրացնել մասնակիցների գիտելիքները աշխատանքային հարաբերությունների կարգավորման և պաշտպանման միջազգային համակարգի և փորձի մասին:
ՃՀՄ նախագահ Գ. Արմաղանովան Աշխատանքի միջազգային կազմակերպության 100 ամյակի միջոցառումների շրջանակներում ներկայացրեց ԱՄԿ ստեղծման պատմությունը և նպատակը, նրա կառուցվածքի և գործունեության առանձնահատկությունները, անցած տարիների ձեռք բերված նվաճումները և հետագա ծրագրերը:
Անդրադառնալով արհմիության անդամների աշխատանքային և սոցիալ-տնտեսական իրավունքների և շահերի պաշտպանության գործում արհմիությունների միջազգային միավորումների դերին, Գ. Արմաղանովան ներկայացրեց Հանրային Ծառայությունների Ինտերնացիոնալի (PSI) և Եվրոպական Հանրային Ծառայությունների Միության (EPSU) գործունեությունը, որոնց անդամակցում է նաև Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը:

Առանձին ուշադրություն դարձվեց հունիսի 4-7 անցկացված Եվրոպական Հանրային Ծառայությունների Միության Կոնգրեսում քննարկված հիմնախնդիրներին, Կոնգրեսի կողմից հաստատված հետագա 5 տարվա գործունեության ծրագրին, մասնավորապես՝ առողջապահության ոլորտում:
Սեմինարի մասնակիցներին ծանուցվեց նաև 2019թ. մայիսի 14-ին ՀՀ Կառավարության, ԱՄԿ-ի, Գործատուների Միության և ՀԱՄԿ-ի կողմից քառակողմ ստորագրված ՀՀ 2019-2023 թթ. «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրով նախատեսված նպատակներին հասնելու քաղաքանության մասին, քննարկվեցին արհմիության անելիքները՝ վերոնշյալ ծրագրի իրագործման ուղղությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով