ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

Հունիսի 20-ին՝ Բուժաշխատողի օրվան ընդառաջ, Գյումրու մարզային միության նախագահ Կ. Թորոսյանի հրավերով ՃՀՄ նախագահ Շ. Պետրոսյանը մասնակցեց Գյումրի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էին նաև Շիրակի մարզպետը և մարզի տարբեր բժշկական հաստատությունների տնօրեններ: Միջոցառման ընթացքում հնչեցին բոլոր բուժաշխատողներին նվիրված շնորհավորական ուղերձներ, իսկ առավել ակտիվ բուժաշխատողները պարգևատրվեցին և խրախուսվեցին շնորհավորագրերով, պատվոգրերով և գեղեցիկ հուշանվերներով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով