Օր 2ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Վարդուհի Բրուտյանը հրավիրված էր՝ անցկացնելու սեմինար-քննարկում, որի նպատակն էր մասնակիցների հետ հարց-պատասխանների, խմբային աշխատանքների միջոցով սահմանել նպատակներ, մշակել գործողությունների կատարման հստակ ժամանակացույց: Մասնակիցները խմբային աշխատանքից հետո ներկայացրեցին իրենց պատկերացումներն ու առաջարկեցին նպատակներին հասնելու հստակ քայլեր:Սեմինարի ընթացքում վեր հանվեցին խնդիրներ՝ գործատուի՝ արհմիության վրա գործադրած ճնշումների, արհմիությունների իրական դերի գիտակցման և տարածման ուղղությամբ:Օրվա վերջում կատարվեց ամփոփում, նիստի անդամներին տրվեցին հստակ հանձնարարականներ՝ հաջորդ խորհրդի նիստին կատարված աշխատանքների արդյունքները ներկայացնելու ակնկալիքով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով