Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվեց ավանդական երթ։ Այն այս տարի կրում է «Արժանապատիվ աշխատանք» խորագիրը։Ապաքաղաքական այս երթի նպատակն էր ևս մեկ անգամ բարձրաձայնել աշխատանքային պայմանների բարելավմանն առնչվող հարցերն ու խնդիրները։ Երթից անմիջապես հետո անցկացվեց «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության շնորհանդեսը։





