ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Այսօր՝ 2025թ. փետրվարի 11-ին , Գյումրու ԲԿ_ում տեղի ունեցավ Շիրակի մարզի առողջապահության աշխատողների արհմիության արտահերթ համաժողով, որին մասնակցում էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Հայաստանի առողջապահության աշխատողների ՃՀՄ նախագահ Շուշան Պետրոսյանը և ՃՀՄ գլխավոր հաշվապահ Մարիամ Շահբազյանը։ Մարզային միության նախագահ միաձայն ընտրվեց Կարեն Թորոսյանը, ընտրվեց նաև նոր ղեկավար կազմ: Համաժողովի ընթացքում խոսվեց արհմիությունների դերի և կարևորության մասին, քննարկվեցին գործատու-աշխատող հարաբերություններում առաջացող կոնֆլիկտների երկկողմանի շահավետ լուծման տարբերակների, վերջին շրջանում կատարված աշխատանքների, ինչպես նաև հետագա անելիքների մասին: Մարզային միության նորընտիր կազմին մաղթում ենք արդյունավետ աշխատանք, ակտիվ համագործակցություն՝ ի շահ կազմակերպության բոլոր բուժաշխատողների:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով