ՃՀՄ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ՝ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Հայաստանի առողջապահության աշխատողների ՃՀՄ ողջունում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կրճատել շաբաթական և օրական աշխատաժամանակի նորմալ տևողությունը։ Սակայն, ի տարբերություն մյուս ոլորտների, առողջապահության բնագավառում ունենք լրիվ այլ պատկեր: Դեռևս անցած տարի և՛ ՃՀՄ-ն, և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան նամակ էին ուղղել ԱՆ Անահիտ Ավանեսյանին՝ ՀՀ կառավարության N 201-Ն որոշման նախագծի մասին կարծիքներ և դիրքորոշումներ արտահայտելու համար: (Տե՛ս 27 մայիսի 2024. ֆեյսբուքյան գրառումը): Նախարարությունից պատասխան եկավ՝ <<Ընդունվել է ի գիտություն>> պատասխանով՝ առանց որևէ հստակ հիմնավորման: Այս ժամանակահատվածում ՃՀՄ-ը հանրապետության տարբեր բուժկենտրոնների տնօրեններից, բուժաշխատողներից շարունակում էր ստանալ բազմաթիվ զանգեր, բողոքներ՝ կապված վերոնշյալ որոշման նախագծի հետ: Անընդհատ ի հայտ էին գալիս նոր հանգամանքներ՝ կապված աշխատաժամանակի երկարացման և դրա հետևանքով մասնագետների պակասի կամ բացակայության հետ:2024 թ. Դեկտեմբերի 16-ին ՃՀՄ երկրորդ նամակն է ուղղել առողջապահության նախարարություն: Սակայն նորից որևէ հստակ պատասխան չստացանք՝ կապված բարձրացված խնդրի կապակցությամբ: ՃՀՄ հետևողական է լինելու և շարունակելու իր դիրքորոշումն արտահայտել բարձրացված խնդիրների վերաբերյալ:
