ՃՀՄ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Ս.թ. դեկտեմբերի 6-ին ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ՃՀՄ խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի անդամները և արհեստակցական կազմակերպությունների նախագահները: Նիստը վարեց ՃՀՄ նախագահ Շուշան Պետրոսյանը՝ ներկայացնելով հաշվետվություն 2024թ. երկրորդ կիսամյակում կատարված աշխատանքների մասին: Խոսվեց ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների, բացթողումների, դրանց հաղթահարմանն ուղղված հետագա քայլերի և արդյունավետ լուծումների մասին: Այնուհետև արհեստակցական կազմակերպությունների նախագահները ներկայացրեցին երկրորդ կիսամյակում կատարված աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն: Հանձարարականներ տրվեցին՝ ըստ ժամանակացույցի կազմելու և ներկայացնելու հաջորդ տարվա անելիքների մասին աշխատանքային պլան: Նիստն անցավ բուռն քննարկումների և ելույթների մթնոլորտում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով