EPSU ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հոկտեմբերի 13-ին կայացավ EPSU ( European Public Service Union) հավաքագրման և կազմակերպման թիմի կողմից կազմակերպված առցանց հանդիպում, որին մասնակցում էին տարբեր երկրներից շուրջ 75 մասնակիցներ: Եվրոպական գործընկերների հետ քննարկվեցին լրատվամիջոցներում և տարբեր հարթակներում տեղեկատվության և տեսանելիության բարձրացմանն ուղղված նոր ռազմավարությունների մշակումը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց այն խնդիրներին և լուծման տարբերակներին, որոնց բախվում են աշխատողները իրենց առօրյայում :
