ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. մարտի 2-ին ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ՃՀՄ խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի անդամները և Երևան քաղաքի արհեստակցական կազմակերպությունների նախագահները: Նիստը վարեց ՃՀՄ նախագահ Շուշան Պետրոսյանը՝ ներկայացնելով հաշվետվություն 2022թ. երկրորդ կիսամյակում կատարված աշխատանքների մասին: Խոսվեց ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների, բացթողումների, դրանց հաղթահարմանն ուղղված հետագա քայլերի և լուծումների մասին: Նիստը անցավ բավականին բուռն քննարկումների և ելույթների մթնոլորտում: 2022թ. բյուջեի կատարման մասին զեկույցով հանդես եկավ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Ռիմմա Հասրաթյանը: Այնուհետև ներկայացվեց 2023թ. բյուջեի նախագիծը:

















