Աշխատանքային հանդիպում և շնորհավորանք
Ս.թ. փետրվարի 17-ին Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ նախագահ Շուշան Պետրոսյանը և ՃՀՄ գլխավոր հաշվապահ Մարիամ Շահբազյանն այցելեցին Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա՝ շնորհավորելու պոլիկլինիկայի արհեստակցական կազմակերպության նախագահ, ՃՀՄ երկարամյա խորհրդի անդամ Մարինե Հարությունյանին՝ ծննդյան 65 ամյակի կապակցությամբ: Արհմիության երկարատև ակտիվ գործունեության համար Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի կողմից Մարինե Հարությունյանը պարգևատրեց պատվոգրով, իսկ արհեստակցական կազմակերպության գանձապահ Լիդա Համբարձումյանը՝ ՃՀՄ շնորհակալագրով:







