Սեմինար՝ ՀՀ օրենքը <<Անկանխիկ գործառնությունների մասին>> թեմայով
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը կազմակերպել էր սեմինար՝ ՀՀ օրենքը <<Անկանխիկ գործառնությունների մասին>> թեմայով: Սույն օրենքը ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից և տարածվում է Հայաuտանի Հանրապետության տարածքում գտնվող ֆիզիկական անձանց, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպությունների, oտարերկրյա կազմակերպությունների, oտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների վրա։Սեմինարին մասնակցում էին ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերի արհմիության նախագահները, հաշվապահները և գանձապահները: Սեմինարը վարում էր ՀՀ Կենտրոնական բանկի ռիսկերի կառավարման բաժնի պետ Լևոն Սահակյանը, ով մանրակրկիտ ներկայացրեց օրենքի դրույթները, նրա կիրառելիությունը և ազդեցությունը առողջապահության ոլորտում: Հանդիպման ավարտին վարողը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:







