ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՀՄ ՀԵՐԹԱԿԱՆ VI-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Ս.թ. հուլիսի 2–ին տեղի ունեցավ Հայաստանի առողջապահության ախատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ հերթական VI-րդ համագումարը, որին մասնակցում էին ընտրված 49 պատվիրակներից 46-ը և հրավիրվածներ՝ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, իրավաբանական բաժնի վարիչ Միքայել Փիլիպոսյանը, ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհ. կազմ ՃՀՄ նախագահ Անահիտ Ասատրյանը: Համագումարի սկզբում ընթերցվեց առողջապահության աշխատողների արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի նախագահ Անատոլի Դոմնիկովի ուղերձը: Շնորհավորական ուղերձ էր հղել նաև Հայաստանի Պետհիմնարկների, ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ նախագահ Ա. Ասատրյանը՝ մաղթելով համագումարին բեղմնավոր աշխատանք:Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՃՀՄ նախագահ Գայանե Արմաղանովան՝ հանգամանորեն ներկայացնելով անցած հինգ տարիների կատարած աշխատանքը՝ ներկայացնելով համակարգում առկա խնդիրները, բացթողումները՝ հույս հայտնելով հետագա տարիներին հասնելու ցանկալի արդյունքների: 2017-2022 թթ. կատարած աշխատանքների մասին հաշվետու զեկուցմամբ հանդես եկավ նաև վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Ռիմմա Հասրաթյանը: Ընդունվեց ՃՀՄ 2022-2027թթ. գործունեության ծրագիր:Առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ VI-րդ համագումարում բաց քվեարկությամբ միաձայն նախագահ ընտրվեց Շուշան Պետրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ հույս հայտնելով, որ համատեղ, միահամուռ աշխատանքով կարվի ամեն հնարավորը՝ բուժաշխատողների և արհմիության դերի բարձրացման համար: Ընտրվեցին նաև ղեկավար մարմիններ:





















