ՃՀՄ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ

 Ս.թ. մարտի 11-ին ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ՃՀՄ խորհրդի, վերտուգիչ հանձնաժողովի անդամները և Երևան քաղաքի արհեստակցական կազմակերպությունների նախագահները: Նիստը վարեց ՃՀՄ նախագահ Գայանե Արմաղանովան՝ ներկայացնելով հաշվետվություն 2021թ. կատարած աշխատանքների մասին: Խոսվեց ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների, բացթողումների, դրանց հաղթահարմանն ուղղված հետագա քայլերի և լուծումների մասին:

2021թ. բյուջեի կատարման մասին զեկույցով հանդես եկավ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Ռիմմա Հասրաթյանը: Այնուհետև ներկայացվեց 2022թ. Բյուջեի նախագիծը: 

Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների մասին հանգամանորեն ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի վարիչ Մ. Փիլիպոսյանը:-

Նիստը անցավ բավականին բուռն քննարկումների և ելույթների մթնոլորտում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով