Մայիսի 12-ը՝ Բուժքույրերի միջազգային օր

Մայիսի 12-ին ամբողջ աշխարհում նշվում է ամենամարդասիրական մասնագիտություններից մեկի՝ Բուժքույրերի միջազգային օրը:
Սիրելի՛ բուժքույրեր, շնորհավորում ենք բոլորիդ՝ Ձեր մասնագիտական տոնի առթիվ:
Շնորհակալ ենք Ձեզ՝ Ձեր կատարած ահռելի աշխատանքի համար, Ձեր անցկացրած անքուն գիշերների համար:
Այս օրերին, երբ ողջ աշխարհը միահամուռ պայքարում է անտեսանելի այս <<թշնամու>> դեմ, Դուք լուռ շարունակում եք Ձեր գործը՝ անելով ամեն հնարավորն ու անհնարինը: Եվ վստահաբար կարելի է ասել, որ Ձեր կատարած աշխատանքի ամենամեծ գնահատականը ապաքինված յուրաքանչյուր հիվանդի շնորհակալությունն ու ժպիտն է, չէ՞ որ Դուք եք բուժման ողջ ընթացքում լինում հիվանդի կողքին, խնամում նրան, կատարում բժշկի ցուցումները: Լավատեսությունն ու համբերությունը թող չլքի ձեզ ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքում:

Շնորհակալ ենք Ձեզ:
Առողջ եղեք:

ՃՀՄ ԽՈՐՀՈՒՐԴ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով