ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ

Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը խոր վշտով տեղեկացնում է ՃՀՄ երկար տարիների խորհրդի անդամ ՌԻՄԱ ՄԽԻԹԱՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ մահվան մասին։
Ռիմա Խաչատրյանը ավելի քան 50 տարի ղեկավարել է հանրապետության խոշորագույն բժշկական հաստատություններից մեկի՝ Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի արհեստակցական կազմակերպությունը։ Իր երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում մշտապես առանձնացել է բարձր մասնագիտական, մարդկային որակներով։ Մեծ դերակատարում է ունեցել արհմիության անդամների իրավական և սոցիական շահերի պաշտպանության գործում։
Որպես ակտիվ արհմիութենական գործիչ և աշխատող պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով։
Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում։
ՃՀՄ իր ցավակցությունն է հայտնում Ռիմա Խաչատրյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։
Կիսում ենք Ձեր վիշտը։

ՃՀՄ ԽՈՐՀՈՒՐԴ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով