Տեղի ունեցավ Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ հերթական V-րդ համագումարը

Հունիսի 23–ին ՀԱՄԿ-ի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի առողջապահության ախատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ  հերթական V-րդ համագումարը: ամագումարի աշխատանքներին մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդ. Թումասյանը, տեղակալ Բ. Խարատյանը և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ս. Ղարախանյանը:

Համագումարի սկզբում ընթերցվեց ՀԱՄԿ-ի նախագահ Էդ. Թումասյանի շնորհավորական խոսքը՝ բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Շնորհավորական ուղերձներ էին հղել նաև Հայաստանի Պետհիմնարկների, ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ անունից նախագահ Ա. Ասատրյանը և Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայության ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպութունների ՃՀՄ անունից նախագահ Ս. Հարությունյանը՝ մաղթելով համագումարին բեղմնավոր աշխատանք:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՃՀՄ նախագահ Գայանե Արմաղանովան՝ հանգամանորեն ներկայացնելով անցած հինգ տարիների կատարած աշխատանքը՝ ներկայացնելով  համակարգում առկա խնդիրները, բացթողումները՝ հույս հայտնելով հետագա տարիներին միահամուռ աշխատանքի շնորհիվ հասնել ցանկալի արդյունքների:  Հատուկ ուշադրություն դարձվեց ՀՀ Կառավարության կողմից ներկայացված առողջապահության համակարգի օպտիմալացման, մասնավորեցման ծրագրին: 2012-2017 թթ. կատարած աշխատանքների մասին հաշվետու զեկուցմամբ հանդես եկավ նաև վերստուգիչ հանձնաժողովի անդամ Ռ. Հասրաթյանը: Քննարկումների արդյունքում որոշում  ընդունվեց  ուղերձով դիմել ՀՀ վարչապետին՝ մտահոգություն արտահայտելով  հանրապետությունում բժշկական հիմնարկների սեփականաշնորհման վերաբերյալ՝ համարելով այն անթույլատրելի: Ընդունվեց ՃՀՄ 2017-2022թթ. գործունեության ծրագիր:

Առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ V-րդ համագումարում բաց քվեարկությամբ միաձայն նախագահ վերընտրվեց Գայանե Արմաղանովան, ընտրվեցին նաև ղեկավար մարմիններ:

Համագումարում ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը Արհմիությունների համընդհանուր դաշնության հոբելյանական  պատվոգրեր և մեդալներ հանձնեց   ոլորտի մի շարք աշխատողների:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով