ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Ս.թ. հոկտեմբերի 7-8 Ղազախստանի Նուր-Սուլթան քաղաքում  Հանրային Սպասարման Ինտերնացիոնալի (PSI) և Աշխատանքի միջազգային կազմակերպության  (МОТ)  հետ համատեղ կազմակերպվեց  երկօրյա սեմինար, որին մասնակցում էին ԱՊՀ 10 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Հայաստանից:

Սեմինարն ուներ բավականին հագեցած ծրագիր, որտեղ առողջապահության ոլորտի և սոցիալական ծառայությունների արհմիությունների ներկայացուցիչները քննարկեցին այն հարցը , թե ինչպես լուծել  և ապահովել համընդհանուր  բժշկական սպասարկում: Քննարկվեց կոլեկտիվ բանակցությունների և աշխատողների հիմնարար սկզբունքների և իրավունքների իրականացումը տարածքային  առողջապահական ծառայություններում:

Արհմիությունները քննարկեցին ազգային  իրավիճակը առողջապահության և սոցիալական սպասարկման  ոլորտներում: Մասնակիցները մշակեցին տարածքային գործողությունների նախագիծ՝  <<Առողջության իրավունք  (նաև՝ առողջապահության ոլորտի աշխատողների իրավունքներ)>> և  <<Առողջապահության  ոլորտում  բռնությունների և ոտնձգությունունների վերացում>>:

Ընդունելով համատեղ հայտարարություն՝ արհմիությունները խոր մտահոգություն հայտնեցին Ղազախստանում առողջապահության   աշխատողների արհմիության վրա գործադրվող վարչական ճնշումների վերաբերյալ, ինչը սահմանափակում է աշխատողներին ազատորեն ընտրելու իրենց արհմիությունը: Նրանք դատապարտում են ճնշումները, ինչը բերում է արհմիության անդամների թվի կրճատման և սկզբնական արհմիութենական կազմակերպությունների լուծարման: Արհմիությունները շեշտում են, որ Ղազախստանում կզարգանա ժողովրդավարությունը  և ուժեղ արհմիութենական շարժումը: Հանրային  Սպասարկման Ինտերնացիոնալի անդամ արհմիությունները  սպասում են դրական փոփոխություններ Ղազախստանում՝ հօգուտ ժողովրդավարության:
 
 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով