<<ՀԱՆՈՒՆ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ >> Գործողությունների համաշխարհային օրվան նվիրված կլոր սեղան
Ս.թ. հոկտեմբերի 4-ին կայացավ Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ կլոր սեղան՝ նվիրված էր <<Հանուն արժանապատիվ աշխատանքի>> համաշխարհային օրվան:
Ինչպես գիտենք, ամեն տարի, հոկտեմբերի 7-ին, տասնյակ միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում մասնակցում են արհմիությունների կողմից կազմակերպվող <<հանուն Արժանապատիվ աշխատանքի>> տարբեր միջոցառումների:
Այդ ավանդույթը նախաձեռնվեց Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի (ITUC) գլխավոր խորհրդի 2007 թվականի նիստի ընթացքում և որոշում կայացվեց, որ սկսած 2008 թվականից, յուրաքանչյուր տարի, հոկտեմբերի 7-ը հաստատել <<Հանուն արժանապատիվ աշխատանքի>> գործողությունների համաշխարհային օր բոլոր այն երկրներում, որոնց արհմիութենական կենտրոնները անդամակցում են ITUC- ին:
Այս օրը արհմիությունները համատեղ ուժերով պաշտպանում են բոլոր աշխատողների արժանապատիվ աշխատանքի ապահովումը: Պահանջում են, որպեսզի արժանապատիվ աշխատանքի հայեցակարգը դրվի պետական ծրագրերի հիմքում, քանի որ միայն այս կերպ կարելի է հասնել տնտեսական աճի, և կարող է կառուցվել նոր տնտեսություն, որի կենտրոնում կլինի մարդը, ոչ թե շահույթը:
Արժանապատիվ աշխատանքի հայեցակարգը մշակվել է դեռևս 1999թ., Աշխատանքի Միջազգային Կազմակերպության կողմից, որտեղ արժանապատիվ աշխատանքը սահմանվեց որպես արդյունավետ աշխատանք՝ ազատության, արդարության, անվտանգության, աշխատող անձի արժանապատվության, հարգանքի պայմաններում: իսկ 2008թ. Աշխատանքի Միջազգային Կազմակերպությունը ընդունեց կարևորագույն հռչակագրերից մեկը՝ <<Սոցիալական արդարություն արդար գլոբալացման համար>>, որի հիմքում դրված է <<Արժանապատիվ աշխատանք>> ծրագիրը :
«Արժանապատիվ աշխատանք» գաղափարը ներառում է 4 հիմնական դրույթներ.
— կայուն զբաղվածություն, որը ենթադրում է աշխատատեղերի ստեղծում, աշխատողի ու նրա ընտանիքի կենսաապահովման համար բավարար միջոցների առկայություն,
-աշխատանքային իրավունքներ և դրանց ապահովում,
-առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ, սոցիալական պաշտպանվածություն,
-աշխատանքի ոլորտում սոցիալական երկխոսություն և սոցիալական գործընկերության համակարգի զարգացում:
Կլոր սեղանի մասնակիցները քննարկցին Հայաստանի առողջապահության ոլորտի աշխատողների խնդիրները՝ կապված նրանց իրավական պաշտպանվածության և արժանապատիվ վարձատրության հետ:
Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցներին առաջարկվեց տեղերում իրականացնել տարաբնույթ միջոցառումներ՝ ապահովելով աշխատողների շրջանում իրազեկվածություն՝ <<Հանուն Արժանապատիվ աշխատանքի>> արհմիությունների գործողությունների համաշխարհային օրվա նշանակության և նպատակների մասին:
