Հանրային սպասարկման ոլորտի արհմիությունների եվրոպական ֆեդերացիայի (EPSU) համագումարը

Ս.թ. հունիսի 4-7 Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացավ  Հանրային սպասարկման ոլորտի արհմիությունների Եվրոպական Ֆեդերացիայի (EPSU) համագումարը, որին մասնակցում էին  Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ  և Հայաստանի Պետհիմնարկների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ:  Ներկայացված էին նաև անդամ-կազմակերպությունների երիտասարդական կազմերը: Համագումարին  իր ներկայությամբ պատվեց և ողջույնի խոսք հղեց  Իռլանդիայի նախագահը, Դուբլինի քաղաքապետը:  Համագումարը կրում էր հետևյալ խորագիրը՝ << Մենք պայքարում ենք բոլորի ապագայի համար>>։

Հանրային ծառայությունները առաջնագծում են գտնվում, ավելի ժողովրդավար հասարակության համար, որտեղ կարեկցում են բոլորին։ Դրա նախապայման է աշխատավայրերում ժողովրդավարության ուժեղացումը, էֆեկտիվ կոլետկիվ պայմանագրերը, պրոֆեսիոնալ և արժանապտիվ վարձատրվող աշխատողները: Համագումարն անցավ հագեցված գրաֆիկով, ներկայացվեցին հետագա ծրագրերը և անելիքները, որոնք առաջնային դեր կխաղան արհմիութենական աշխատանքներն առավել կառուցողական դարձնելու ուղղությամբ:

Նյութի աղբյուրը՝

European Public Service Unions (EPSU)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով