ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂ
ՈՒՂԵՐՁ
Հարգելի՛ բուժաշխատողներ, սիրելի՛ գործընկերներ
Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության և անձամբ իմ անունից ընդունեք ջերմ շնորհավորանքներ մեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Այսօր նշանակալի օր է բոլորիս համար, քանի որ նշում ենք մի տոն, որը կարծես օրեցօր ավելի ամուր արմատներ է գցում և իր հաստատուն տեղը գտնում մեր հանրապետության տոների շարքում: Վստահ եմ, որ այս տոնը կդառնա ավանդույթ, շարունակական բնույթ կկրի և առիթ կստեղծի ամեն տարի միմյանց շնորհավորելու: Չնայած բոլոր դժվարություններին, Դուք սիրով և մեծ նվիրումով եք կատարում Ձեր աշխատանքը՝ գիտակցելով, որ առողջությունը մարդու ամենամեծ ձեռքբերումն է:
Բոլորս էլ գիտակցում ենք, որ համակարգում կան որոշակի խնդիրներ, դժվարություններ, որոնք լուծման կարիք ունեն, սակայն, մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, հասկանա, որ հենց մեզանից՝ այս երկրի քաղաքացիներից է կախված երկրի բարօրությունն ու վաղվա օրը: Եվ մենք՝ առողջապահության բնագավառի աշխատողներս, մեր ճիշտ աշխատանքով, որոշումներով պետք է մտածենք համակարգը քայլ առ քայլ առաջ տանելու մասին: Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր դերն ու պատասխանատվությունը երկրի սոցիալ-տնտեսական տարբեր ոլորտներում:
Ցանկանում եմ երախտիքի խոսքեր ասել այն բարդ և պատասխանատու աշխատանքի համար, որին Դուք նվիրել եք Ձեր կյանքը: Թող հաջողությունը միշտ ուղեկից լինի Ձեզ՝ Ձեր մարդասիրական վեհ գործում:
Ազնվորեն լծվենք գործին, հավատանք մեկս մյուսին, մեր ուժն ու եռանդը ներդնենք՝ հանուն մեր իսկ նպատակների, հանուն մեր երկրի առաջխաղացման:
ՃՀՄ նԱԽԱԳԱՀ՝ Գ. ԱՐՄԱՂԱՆՈՎԱ
