Վերջին շրջանում նմանատիպ դեպքերն արդեն հաճախակի են դարձել, ինչը շատ մտահոգիչ է , անհանգստացնող և զայրացնող։ Միայն 2025 թվականի այս չորս ամիսների ընթացքում սա որերո՞րդ դեպքն է։ Ինչու՞ պիտի իր մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողը ենթարկվի բռնության, ինչու՞ բուժաշխատողների համար չեն ստեղծվում առողջ և անվտանգ պայմաններում աշխատելու հնարավորություններ։ Ինչու՞ որևէ քայլ չի ձեռնարկվում` Նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ։ Միգուցե հերթական անպատժելիությու՞նն է բերում նման քայլերի։ Ու՞ր են իրավապահ մարմինները, ինչու՞ չի բարձրաձայնվում պատիժ կիրառելու գոնե մեկ դեպքի մասին։ Անտարբերության և անպատժելիության հետևանքը սա է , որը կարող է նաև կյանք արժենալ։

