ԱՊՐԻԼԻ 28-Ը՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) դեռևս 2003 թվականին ապրիլի 28-ը հայտարարել է աշխատանքի պաշտպանության համաշխարհային օր՝ այդպիսով կարևորելով աշխատավայրում աշխատակիցների համար առողջ և անվտանգ պայմանների ապահովումը:
Օրվա խորհուրդը արդիական և կարևոր է հատկապես այս տարի՝ աշխարհի առաջ ծառացած լրջագույն այս իրավիճակում: Այսօր, առավել քան երբևէ, աշխատավայրերում աշխատակիցների առողջ և անվտանգ պայմանների ապահովումը պետք է դառնա գերակա խնդիր: Եվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր վտանգի առաջնային օղակում, ի թիվս այլ ոլորտների աշխատակիցների, գտնվում են հատկապես բուժաշխատողները, ուստի Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ իր մտահոգությունն ու զորակցությունն է հայտնում բոլոր բուժաշխատողներին՝ մայրապետից մինչև տնօրեն՝ իրենց անձնվեր աշխատանքի համար: Բուժաշխատողներից շատերը շուրջ երկու ամիս, կտրված լինելով իրենց ընտանիքներից, սեփական երեխաներին տեսնելու հնարավորությունից, հոգատարությամբ և մեծ նվիրումով իրենց պարտքն են կատարում՝ հանուն մարդկային ամենամեծ գործի՝ մարդկային կայնքեր փրկելուն:
Ուստի, մեզ համար կարևոր է ձեզանից յուրաքանչյուրի առողջությունը, աշխատավայրերում աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը՝ հանուն մեր առողջության, հանուն ձեր առողջության և գալիք սերունդների:
ՃՀՄ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԱՐՄԱՂԱՆՈՎԱ
