ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ
Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական
կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը խոր վշտով
տեղեկացնում է ՃՀՄ երկար տարիների խորհրդի անդամ ՌԻՄԱ ՄԽԻԹԱՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
մահվան մասին։
Ռիմա Խաչատրյանը ավելի քան 50 տարի ղեկավարել է
հանրապետության խոշորագույն բժշկական հաստատություններից մեկի՝ Երևանի
հենակետային պետական բժշկական քոլեջի արհեստակցական կազմակերպությունը։ Իր
երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում մշտապես առանձնացել է
բարձր մասնագիտական, մարդկային որակներով։ Մեծ դերակատարում է ունեցել արհմիության անդամների իրավական և սոցիական շահերի պաշտպանության գործում։
Որպես ակտիվ արհմիութենական գործիչ և աշխատող պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով։
Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում։
ՃՀՄ իր ցավակցությունն է հայտնում Ռիմա Խաչատրյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։
Կիսում ենք Ձեր վիշտը։
ՃՀՄ ԽՈՐՀՈՒՐԴ
