Ցավակցական

Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը խոր վշտով տեղեկացնում է առողջապահության աշխատողների արհմիության Տավուշի մարզային միության երկար տարիների աշխատակից, բարձրակարգ բժիշկ, սիրելի ընկեր ՀԱՄԼԵՏ ՉՈԲԱՆՅԱՆԻ մահվան մասին։ Իր աշխատանքային գործունեության ընթացքում Համլետ Չոբանյանը մշտապես առանձնացել է բարձր մասնագիտական, մարդկային որակներով։ Մեծ դերակատարում է ունեցել արհմիության անդամների իրավական և սոցիական շահերի պաշտպանության գործում։ Որպես ակտիվ արհմիութենական գործիչ և աշխատող պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, շնորհակալագրերով։ Նրա մահը մեծ կորուստ է ոչ միայն իր ընտանիքի, հարազատների, ընկերների, այլև՝ ողջ առողջապահական համակարգի համար՝ որպես բարձրակարգ մասնագետի:Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում։Հանգչիր խաղաղությամբ, սիրելի՛ ընկեր: ՃՀՄ իր ցավակցությունն է հայտնում Համլետ Չոբանյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։ Կիսում ենք Ձեր վիշտը։ ՃՀՄ ԽՈՐՀՈՒՐԴ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով