Տեղի ունեցավ Լոռու տարածքի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության հաշվետու-ընտրական 7-րդ համաժողովը
Ս.թ. մայիսի 24-ին տեղի ունեցավ Լոռու տարածքի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության հաշվետու-ընտրական թիվ 7 համաժողովը, որին ներկա էին մարզի 24 կազմակերպություններից ընտրված 28 պատվիրակներ և հրավիրված հյուրեր: Համաժողովը տարածքային միության աշխատանքը անցած 5 տարիների ընթացքում գնահատեց բավարար: Միության նախագահ վերընտրվեց Լաուրա Հակոբյանը, տեղակալ՝ Հմայակ Սաքանյանը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ՝ Անահիտ Դանիելյանը:








