ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Վերջին տարիներին, ինչպես այս, այնպես էլ մյուս բոլոր տոները վերացան մեր իրականությունից՝ վերածելով բոլորիս տխրության, գոյատևման, պայքարի, ապրելու, պայքարելու սիմվոլի:Անկախություն. սա այն է, ինչի մասին դարերով երազել է հայ ժողովուրդը: Այսօր մենք ունենք այդ անկախությունը: Բայց արդյո՞ք գնահատում ենք այն, արդյո՞ք գիտակցում ենք նրա արժեքը, արդյո՞ք մեր գործողություններով չենք վտանգում այն… Ուզում եմ, որ զգանք ու գնահատենք անկախության արժեքը, որ սահմանին կանգնած զինվորը հպարտ և ամուր կանգնած լինի իր հողում, որ ծառայի խաղաղ ու ապահով երկնքի տակ: Ցանկանում եմ ամեն հայի դեմքին այսուհետ տեսնել միայն ժպիտ, այլ ոչ թե հոգս, ցավ ու վիշտ: Ու թող Հայաստան աշխարհում այսուհետ լինի միայն խաղաղություն: Շնորհավոր անկախությունդ, իմ հա՛յ ժողովուրդ, ՃՀՄ

ՆԱԽԱԳԱՀ՝ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
