ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՍԻՐԵԼԻ՛ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՍԻՐԵԼԻ՛ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐ
Սիրելի՛ բուժաշխատողներ, հունիսի 21-ին Հայաստանում նշվում է Բուժաշխատողի օրը: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ’ Ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ: Ճակատագրի բերումով վերջին մի քանի տարիներին Բուժաշխատողի օրը նշվում է Հայաստանի համար շատ դժվարին պայմաններում: Սկզբում Կորոնավիրուսը՝ իր ծանր հետևանքներով, այնուհետև՝ սարսափելի պատերազմը, որի վերքերը դեռ չեն ապաքինվել, և դեռ երկար կհիշեցնեն այն սարսափները, որորոնց միջով ստիպված եղավ անցնել հայ ժողովուրդը: Չնայած բոլոր դժվարություններին, դուք հավատարիմ մնացիք ձեր կոչմանը՝ հաճախ անտեսելով ձեր և ձեր մտերիմների հոգսերն ու ցավերը, հույզերն ու զգացմունքները՝ փոխարենը ապրելով ձեր օգնության կարիքն ունեցող մարդկանց ցավով և խնդիրներով: Այժմ էլ շարունակում եք կատարել ձեր դժվարին գործը՝ անելով հնարավորն ու անհնարինը՝ անտեսելով շատ դժվարություններ: Ձեր հոգատար և ջերմ վերաբերմունքի շնորհիվ ամեն օր հազարավոր մարդկանց վերադարձնում եք ամենաթանկը՝ առողջությունը և կյանքը: Համոզված եմ, որ յուրաքանչյուր բժշկի կատարած աշխատանքի իրական գնահատականը հենց հազարավոր փրկված կյանքերն են, ապաքինված հիվանդների ջերմ ժպիտները և հոգուց բխած շնորհակալական խոսքերը: Անհնարին է խոսքերով արտահայտել այն ամենն, ինչ դուք անում եք՝ ապացուցելով, որ ձեր գործի իրական նվիրյալներն եք: Եվ միայն երախտիքի խոսքերը բավարար չեն ձեր կատարած աշխատանքը գնահատելու համար:Սիրելի՛ բուժաշխատողներ, մաղթում եմ բոլորիդ ամուր առողջություն, բարեկեցիկ կյանք և միայն խաղաղ և անվտանգ պայմաններում աշխատանք:Առողջություն և խաղաղություն բոլորիդ:ՃՀՄ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԱՐՄԱՂԱՆՈՎԱ21.06.2022թ.
