ՄԱՅԻՍԻ 12-ը՝ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ը նշում են որպես Բուժքույրերի օր: Պատահական չէ, որ մասնագիտական տոնը նշում են հենց այս օրը: Մայիսի 12-ը հայտնի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրն է: Ղրիմյան պատերազմի ընթացքում հենց նա է կազմակերպել գթության քույրերի՝ աշխարհում առաջին ծառայությունը: Պաշտոնապես այս տոնն սկսել են նշել 1974թ.-ից, երբ աշխարհի 141 երկրի գթության քույրերը միավորվեցին մեկ հասարակական մասնագիտացված կազմակերպության` Բուժքույրերի միջազգային խորհրդի մեջ: Հայաստանում տոնը նշվում է 2004-ից: Բուժքրոջ մասնագիտությունը առաքելություն է, կոչում,որ նա իրականացնում է մեծագույն պատասխանատվությամբ: Տոնը առիթ է մեկ անգամ ևս արժևորելու բուժքրոջ աշխատանքը, գնահատելու առողջության պահպանմանն ուղղված նրանց ամենօրյա գործունեությունը: Բուժքույրերը բժիշկների հուսալի օգնականներն են և նրաց հետ միասին հիվանդի կողքին են հիվանդանոցում գտնվելու առաջին իսկ օրվանից մինչև ապաքինում : Սիրելի՛ բուժքույրեր, անհնար է չգնահատել ձեր կատարած աշխատանքը, ձեր հոգատարությունն ու սրտացավությունը: Հատկապես համաճարակի և պատերազմի օրերին, առանց վախի կատարեցիք ու շարունակում եք կատարել ձեր անշահախնդիր աշխատանքը, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալ ենք Ձեզ: Դուք ապացուցեցիք, որ Ձեր գործի իրական նվիրյալներն եք: Առողջ եղեք:

ՃՀՄ ԽՈՐՀՈՒՐԴ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով