ՃՀՄ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Ս.թ. մարտի 21-ին կայացավ Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՃՀՄ խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի անդամները և արհեստակցական կազմակերպությունների նախագահները: Նիստը վարեց ՃՀՄ նախագահ Շուշան Պետրոսյանը՝ ներկայացնելով հաշվետվություն 2024թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին: Խոսվեց ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների, բացթողումների, դրանց հաղթահարմանն ուղղված հետագա քայլերի և լուծումների մասին: Նիստի ընթացքում խորհրդի անդամների կողմից հնչեցվեցին բազմաթիվ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Վերստուգիչ հանձնաժողովի կողմից ներկայացվեց 2024 թ. բյուջեի կատարման մասին զեկույց: Այնուհետև ներկայացվեց 2025թ. բյուջեի նախագիծը, որը հաստատվեց միաձայն:









