ՃՀՄ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Ս.թ. հոկտեմբերի 10-ին կայացավ Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ խորհրդի նիստ:Նիստի ընթացքում տրվեց տեղեկատվություն 2025թ. երրորդ եռամսյակում կատարված աշխատանքների, առաջացած խնդիրների և դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին: Այնուհետև նույն տեղեկատվությամբ հանդես եկան նաև Երևան քաղաքի և մարզային արհեստակցակական կազմակերպությունների նախագահները:Նիստի ավարտին ՃՀՄ նախագահ Շ. Պետրոսյանը, շնորհավորելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի արհեստակցական կազմակերպության նախագահ Ռոմելլա Աբովյանի ծննդյան 50 և Երևանի <<Տիգրան Մեծ>> ԱԿ արհեստակցական միության նախագահ Սուսաննա Բաբայանի 70 ամյակները, պարգևատրեց ՀԱՄԿ-ի պատվոգրով և ՃՀՄ շնորհավորագրով:










