ՃՀՄ խորհրդի Ընդլայնված նիստը

Ս.թ. մարտի 12-ին տեղի ունեցավ առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին ՃՀՄ խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի անդամները և Երևան քաղաքի արհեստակցական կազմարպությունների նախագահները:
Նիստի ընթացքում ներկայացվեց Ճյուղային միության 2019թ կատարված աշխատանքի մասին հաշվետվությունը, բյուջեի կատարման մասին վերստուգիչ հանձնաժողովի զեկուցումը և հաստատվեց 2020թ. բյուջեի նախագիծը: Քննարկվեցին արհմիության գործունեության արդի խնդիրները, ինչպես նաև կորոնավիրուսի տարածման և բուժանձնակազմի անվտանգության միջոցառումների ապահովման հարցերը:
Նիստի ավարտին ՃՀՄ նախագահը շնորհավորեց <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ>> արհեստակցական կազմակերպության նախագահ, ՃՀՄ խորհրդի երկար տարիների անդամ Սեյրան Սեյրանյանին՝ ծննդյան 80 ամյակի կապակցությամբ և հանձնեց ՀԱՄԿ-ի բարձրագույն պարգևը՝ <<Պատվո նշան>> կրծքանշանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով