ՃՀՄ ԱՐՏԱԳՆԱ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

2025թ. հունիսի 13-ին Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում տեղի ունեցավ Առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ խորհրդի արտագնա ընդլայնված նիստ: Նիստի ընթացքում ներկայացվեց 2025թ. 2-րդ եռամսյակում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն: Մասնակիցները ներկայացրեցին հաշվետու ժամանակահատվածում իրենց կատարած աշխատանքները և հետագա անելիքները: Նիստն անցավ բուռն հարց-պատասխան քննարկումներով: Նիստի ավարտին տեսակապով միացավ Եվրոպայի Հանրային ծառայությունների միության European Public Service Unions (EPSU)փորձագետ Արտեմ Տիդվան, որը մասնակիցների հետ անցկացրեց կազմակերպություններում «Հավաքագրման և կազմակերպման ռազմավարությունները» թեմայով սեմինար-քննարկում: Արտեմին ուղղվեցին բազմաթիվ հարցեր և բարձրաձայնվեցին շատ հիմնաքարային խնդիրներ, որոնց համար առաջարկվեցին լուծման տարբերակներ և Հայաստանում դրանց տեղայնացման ու հարմարեցման եղանակներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա նախատեսվող հանդիպումների ընթացքում դրանք ավելի մանրամասն քննարկելու մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով