ՀՈՒՆԻՍԻ 21-Ը՝ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐ

Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ շնորհավորում է հանրապետության բոլոր բուժաշխատողներին իրենց մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:Տարվա մեջ միայն մեկ օր չէ, որ պիտի արժևորենք ու գնահատանքի խոսքեր հղենք ձեզ այն ահռելի աշխատանքի համար, որը դուք իրականացնում եք ամեն օր՝ հաճախ վտանգելով ձեր իսկ առողջությունը: Ձեր նվիրումն ու հոգատարությունը վեր են ամեն տեսակ բառերից: Ձեր մասնագիտությունը պարզապես աշխատանք չէ, այն կոչում է, որ պահանջում է անսահման սեր, նվիրում և բարձր մասնագիտական պատրաստվածություն:Հիվանդի յուաքանչյուր հայացքի, ամեն մի ցավի մեջ դուք տեսնում եք մարդուն և անում առավերագույնը՝ թեթևացնելու նրա ցավն ու տառապանքը: Հատկապես վերջին տարիների մարտահրավերները՝ համավարակը, պատերազմը, առողջապահության բնագավառի բարդությունները ևս մեկ անգամ բացահայտեցին ձեր հաստատակամությունը, անձնվիրումը: Ձեր անքուն գիշերները, հաճախ անձնականի զոհաբերումը հանուն ընդհանուրի՝ արժանի են խոնարհման:Սիրելի՛ բուժաշխատողներ, թող ձեր նվիրումը միշտ գնահատվի ազգաբնակչության, պետության և բոլորիս կողմից: Բուժաշխատող լինելը վաղուց արդեն միայն մասնագիտություն չէ, այն դարձել է համբերության, հոգատարության և տոկունության խորհրդանիշ: Թող ձեր գործի շնորհը երբեք չպակասի, ձեր հավատը մասնագիտական ճանապարհի հանդեպ միշտ մնա անսասան:Դուք և ձեր ընտանիքները լինեք առողջ, երջանիկ, գնահատված ո՛չ միայն այս օրը՝ այլ նաև տարվա յուրաքանչյուր օր: Խոնարհվում ենք՝ մարդկային կյանքի հանդեպ ունեցած ձեր հոգատարության, նվիրումի համար: Շնորհակալ ենք ձեզ, սիրելի՛ բուժաշխատողներ, ձեր աշխատանքը մեր ուժն ու հույսն է:Առողջություն, խաղաղ ու բարեկեցիկ կյանք բոլորիդ:ՃՀՄ նԱԽԱԳԱՀ՝ Շ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով