ՀՈՒՆԻՍԻ 21-Ը՝ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐ

Հունիսի 21-ին Հայաստանում նշվում է Բուժաշխատողի օրը, որը պաշտոնապես ընդունվել է 2009թ.-ից: Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ շնորհավորում է հանրապետության բոլոր բուժաշխատողներին՝ իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ: Տարվա մեջ միայն մեկ օր չէ, որ պիտի արժևորենք ու գնահատանքի խոսքեր հղենք ձեզ այն ահռելի աշխատանքի համար, որը դուք իրականացնում եք զօր ու գիշեր՝հաճախ վտանգելով ձեր իսկ առողջությունը: Ձեր հմուտ աշխատանքի շնորհիվ ամեն օր հազարավոր մարդկանց հետ եք վերադարձնում ամենաթանկը՝ կյանքը և առողջությունը: Վերջին տարիներին «տոն» հասկացությունը մեր իրականությունում կարծես ոչ իրատեսական բնույթ է կրում։ Բոլորիս կյանքում շատ եղան դժվարին ու հուսահատ իրավիճակներ, սակայն, վեր կանգնելով բոլոր խնդիրներից, դուք շարունակեցիք աշխատել և կատարել ձեր առաքելությունը: Բժշկի մասնագիտությունը կոչում է, որը պահանջում է մեծ պատասխանատվություն, նվիրվածություն և հոգատարություն: ՈՒստի, վաղվա օրվա հանդեպ լավ ակնկալիքներով, վստահաբար կարող ենք ասել, որ հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները: Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ, ցանկանում ենք արժանապատիվ աշխատանք և վարձատրություն, առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ: ՈՒժ և եռանդ բոլորիդ: ՃՀՄ ԽՈՐՀՈՒՐԴ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով