ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Ս.թ. հոկտեմբերի 7-8 Ղազախստանի Նուր-Սուլթան քաղաքում Հանրային Սպասարման Ինտերնացիոնալի (PSI) և Աշխատանքի միջազգային կազմակերպության (МОТ) հետ համատեղ կազմակերպվեց երկօրյա սեմինար, որին մասնակցում էին ԱՊՀ 10 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Հայաստանից:
Սեմինարն ուներ բավականին հագեցած ծրագիր, որտեղ առողջապահության ոլորտի և սոցիալական ծառայությունների արհմիությունների ներկայացուցիչները քննարկեցին այն հարցը , թե ինչպես լուծել և ապահովել համընդհանուր բժշկական սպասարկում: Քննարկվեց կոլեկտիվ բանակցությունների և աշխատողների հիմնարար սկզբունքների և իրավունքների իրականացումը տարածքային առողջապահական ծառայություններում:
Արհմիությունները քննարկեցին ազգային իրավիճակը առողջապահության և սոցիալական սպասարկման ոլորտներում: Մասնակիցները մշակեցին տարածքային գործողությունների նախագիծ՝ <<Առողջության իրավունք (նաև՝ առողջապահության ոլորտի աշխատողների իրավունքներ)>> և <<Առողջապահության ոլորտում բռնությունների և ոտնձգությունունների վերացում>>:
Ընդունելով համատեղ հայտարարություն՝ արհմիությունները խոր մտահոգություն հայտնեցին Ղազախստանում առողջապահության աշխատողների արհմիության վրա գործադրվող վարչական ճնշումների վերաբերյալ, ինչը սահմանափակում է աշխատողներին ազատորեն ընտրելու իրենց արհմիությունը: Նրանք դատապարտում են ճնշումները, ինչը բերում է արհմիության անդամների թվի կրճատման և սկզբնական արհմիութենական կազմակերպությունների լուծարման: Արհմիությունները շեշտում են, որ Ղազախստանում կզարգանա ժողովրդավարությունը և ուժեղ արհմիութենական շարժումը: Հանրային Սպասարկման Ինտերնացիոնալի անդամ արհմիությունները սպասում են դրական փոփոխություններ Ղազախստանում՝ հօգուտ ժողովրդավարության:
